ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Համախմբման գործընթաց, հետընտրական ընդդիմադիր կոալիցիա, մեծ հանրահավաք՝ ՍԴ դիմումին զուգընթաց
18.06.2026 20:25

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՐՏՎԵԼ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՂԹԵԼ, ՆԱ ՏԱՊԱԼԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ» - ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր՝ հունիսի 18-ին, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իշխանություններն ամբողջությամբ տապալել են նախընտրական գործընթացները, տապալել հաշվարկը, հաշվարկի ժամանակ գործընթացը մի քանի ժամով կանգնեցվել է: Դա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկն ամբողջությամբ արել են իրենց օգտին»։ Նա հունիսի 7-ի ընտրությունը  բնորոշել է՝ որպես աշխարհի ամենախայտառակ, ամենաանբարոյական կազմակերպված ընտրությունները:
Սամվել Կարապետյանն ընդգծել է. «Մենք չենք պարտվել, Փաշինյանը չի հաղթել: Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք։ Հիմա կարևոր է ուժերի համախմբումը։ Մենք կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Առաջարկում եմ ստեղծել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, մեր ժողովրդի համար բոլոր պրոբլեմները բացահայտենք՝ ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով, թե որն է ճիշտը՝ գնանք այդ քայլերով»,- ընդգծել է Ս. Կարապետյանը։
Պատգամավորական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը քննարկվելու է այն սկզբունքով, որն ավելի արագ թույլ կտա հեռացնել Փաշինյանին պաշտոնից, թույլ չտրվի նրա կողմից «Ալիևի բոլոր նարատիվներն» ընդունելը: «Վստահ եմ՝ հաղթանակը մոտ է, պետք է անենք ճիշտ քայլեր։ Առաջարկում եմ դիմենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների ղեկավարներին, այդ թվում՝ հնարավոր ջանքերով կանխել Ռուսաստանի կողմից սահմանափակումների կիրառումը, քանի որ դրա վնասը կրում է գործարարը, ժողովուրդը, իսկ ՀՀ իշխանությունն անընդունակ է լուծել այդ հարցը»: Հավելենք, որ ընդդիմադիր ուժերն ընտրության արդյունքները վիճարկելու են Սահմանադրական դատարանում, զուգահեռ կկայանան հանրային լայն աջակցությամբ հավաքներ:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում