ՔԱՂԱՔԱԿԱՆ //
ԱԺ-ից Փաշինյանն ասել է, որ սպասում է Բաքու գնալուն
Ծանր է տանում ադրբեջանական շարժման տապալումն ու դրա դեմ հայ ժողովրդի հաղթանակը
Այսօր ՀՀ Ազգային ժողովից, որում գտնվող ցանկացած ոք, առավել ևս պետբյուջեի հաշվին սնվող պաշտոնյա, պարտավոր է ազգային շահեր սպասարկել, Փաշինյանը հերթական ապազգային թեզն է հնչեցրել՝ ասելով, թե «Ղարաբաղի դրոշն ԱԺ-ում հավասար է պատերազմի»: Երբ «պատերազմ» բառն այդքան հաճախ են արտաբերում պատերազմից, բանակից «թռած», պատերազմում պարտված և հայ ժողովրդի 30 տարվա հաղթանակները, կայուն խաղաղությունը ջնջած ՔՊ-ականներն՝ ի դեմս Փաշինյանի, ամեն անգամ հիշեցնում են 8 տարում իրենց բերած 3 պատերազմներն ու ձախողումները: Դրանցով հանդերձ՝ Փաշինյանն ասել է, թե սպասում է Բաքու հրավերի, եթե այն լինի անպայման կգնա: Սա հաստատում է ավելի վաղ տարածված այն վարկածը, որ մինչ 2018թ. Արցախի շրջանների հանձնման դիմաց Ալիևի առաջարկած միլիարդավոր դոլարները կարող էին տրված լինել հենց Փաշինյանին ու նրա թիմին, գումարի մի մասն էլ գուցե գնում է հենց այնտեղ, անձամբ ստանալու, տիպական վարք քաղաքական կոռուպցիայի դրսևորումներում:
ԱԺ-ում Փաշինյանի կոնֆլիկտային ելույթից ակնհայտ է, որ ՔՊ-ն ծանր է տանում ադրբեջանական թեզերի մերժումը հայ ժողովրդի գերակշիռ մասի կողմից հունիսի 7-ի «ապտակով»: Այն վճռականորեն հաստատեց ադրբեջանական թեզերի տապալումը, Հայկական շարժման հաղթանակը: Դրան հակառակ գնալը ՔՊ-ի կողմից համազոր է հայ ժողովրդի դեմ պատերազմի, որում կպարտվեն…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում