ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԿԸՀ-Ն ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔՆԵՐ՝ ՀՕԳՈՒՏ ԱԼԻԵՎԻ «ԵՂԲԱՅՐ» ՓԱՇԻՆՅԱՆԻ
12.06.2026 20:39
ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ //
Ժողովրդի հաղթական քվեն ստացած ընդդիմադիր ուժերը վիճարկում են ԿԸՀ-ի կեղծիքները, ծրագրում հետագա քայլերը
Ընտրության օրը ԿԸՀ-ն իրավունք չուներ ընդհատել ուղիղ հեռարձակումը. ըստ Ընտրական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքի հոդված 8-ի՝ Ընտրությունների հրապարակայնությունը 11.1 ենթակետի, ԿԸՀ-ն պետք է ապահովվեր ընտրական գործընթացի հրապարակայնությունը, ներառյալ քվեների հաշվարկը, ամփոփումը, արձանագրության կազմումը: Մինչդեռ կամայական որոշմամբ դադարեցվել է ուղիղ հեռարձակումը, Փաշինյանը հեռավար ցուցում է տվել ԿԸՀ-ին՝ ապահովելու իր համար ցանկալի արդյունքը: Իրականում ժողովրդի գերակշիռ մասը չի քվեարկել հօգուտ ՔՊ-ի՝ զրկելով նրան սահմանադրական մեծամասնություն ունենալու, դրանով իսկ իր փոխարեն սահմանադրական կարևորության հարցերում որոշումներ ընդունելու իրավունքից: Ավելին՝ ժողովրդի քվեները հօգուտ ընդդիմադիր ուժերի այնքան շատ են եղել, որ նախկին ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն՝ իբրև ԿԸՀ նախագահ դիմել է քրեորեն պատժելի պաշտոնեական կեղծիքի՝ մասսայաբար թույլ տալով ԿԸՀ կայքում իրական արձանագրությունների թվերից շեղված կեղծ արդյունքներ:
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, շուրջ 1 տարի ապօրինի կալանքի մեջ պահվող Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ընտրություններում Փաշինյանը չի հաղթել, տեռորի տակ ընտրություններ չեն անցկացվում, իրենց շրջանային համակարգողները կալանավորված են, 700-ից ավելի մարդ ձերբակալվել է: Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, ուստի անհրաժեշտ է գնալ երկրորդ փուլ՝ պարզելու իրական հաղթողին: «Մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է...Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, կգնանք խորհրդարան, եթե գտնենք՝ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ապա՝ այդպես»,- հավելել է Ս. Կարապետյանը՝ հայտնելով, որ դիմել են ԿԸՀ, հետո կդիմեն ՍԴ:
«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր է դիմել ԿԸՀ 2026թ. հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին՝ դրանում թվարկելով նաև աննախադեպ մասշտաբային ընտրախախտումները: Քվեարկության արդյունքների վրա ազդած հիմնական գործոններն են`վարչական ռեսուրսի օգտագործումը, քրեական հետապնդումը՝ որպես զենք օգտագործելը և դրանով միջամտելն ընտրական գործընթացին, մարդկանց մեջ վախի մթնոլորտի տոտալ տարածումը, ընտրության օրը դրանց հանրագումարված մի շարք խնդիրներ ևս: Այս լայնածավալ խախտումները զգալի ազդեցություն են ունեցել վերջնարդյունքի վրա, տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը՝ ըստ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի:
ԿԸՀ տրված դիմումը պետք է քննվի առաջիկա կիրակի օրը: Այս մասին հայտնել է Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ԿԸՀ-ն պետք է դիմումը քննելիս անդրադարձ կատարի վերաքվեարկության հանգամանքին: Մոտ 100000 քաղաքացիների անձնագրերը չեն նույնականացվել, այլ մուտքագրմամբ են ներմուծվել, ինչը կարգի խախտում է, պետք է ընտրողի անձնագիրը պատշաճ նույնականացում անցներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են ընտրական իրավունքից: Դրանով հանդերձ՝ ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում: Ըստ Վարդևանյանի՝ այնքան ձայն, որքան ԿԸՀ-ն նշել է ՔՊ-ի մասով, միջազգային փորձի համաձայն, պահանջում էր ընտրության 2-րդ փուլ: Նա կարևորել է քվեարդյունքի վիճարկման ընթացքում հանրային աջակցությունը՝ զուգահեռ փողոցային պայքարով:
Իր հերթին «Հայաստան» դաշինքն՝ ի դեմս Ռ. Քոչարյանի հաստատել է, որ լեգիտիմ չէ իշխանությունը, տեր են իրենց ընտրողների քվեներին, հաշտվել, համակերպվել չի լինելու։ Պայքարի բազմաթիվ ուղիներ կան։ Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցին. կարծում են, որ այդ որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը.«Մենք պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները՝ ակնհայտ հասկանալով՝ ովքեր են նստած ՍԴ-ում»։
Նշենք, որ նախօրեին վերահաշվարկի արդյունքում տեսնելով ԲՀԿ-ի քվեների աճն, ինչը կանխատեսելի է դարձնում ՔՊ-ի մանդատային նահանջը, զրկվելը մի շարք այլ որոշումներ ընդունելուց, ԿԸՀ-ն որոշել է այդ արդյունքները չեղարկել՝ ուշ գիշերով, գաղտնագողի, ծածուկ պայմաններով և հատելով օրինականության բոլոր սահմանները: Այս մասին հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը. «Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի և էական ազդեցություն և ներգործություն ընտրական գործընթացների վրա…սա փորձ է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով թույլ չտալ ԲՀԿ-ի մուտքն Ազգային ժողով»։ Նա հավելել է, որ վերահաշվարկների արդյունքում բազմաթիվ ընտրատեղամասերոմ կուսակցությունը 2 անգամ ավել չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը: Նույն դաշինքից Սուրեն Սուրենյանցը տիրող «բեսպրեդելի» պատասխանատու իշխանության մասով նշել է. «Եթե դադար չտա իրավական բեսպրեդելին ու կամայականություններին, կառավարական բոլոր շենքերն ու Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով»,-ասել է նա: