ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԺՈՂՈՎՐԴԻ 50%+1-Ը ՄԱՆԴԱՏ ՉԻ ՏՎԵԼ ՔՊ-ԻՆ ԻՐ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ, ՈՒՍՏԻ ԱՅՆ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ Է
08.06.2026 13:53

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //    

Ժողովրդից իշխանությունը խլվել է գիշերային ցուցմամբ, որի ներքո ԿԸՀ-ի ընտրած ՔՊ-ն չունի բացարձակ մեծամասնություն

Գիշերը ԿԸՀ կողմից ուղիղ հեռարձակման դադարեցումը և Փաշինյանի հեռավար հայտարարությամբ ցուցումն իր հաղթանակի շուրջ՝ ժողովրդի քվեն յուրացնելու, իշխանությունն առերևույթ զավթելու կոպիտ, քրեորեն պատժելի խախտում է: Երևանի համատարած գրեթե բոլոր ընտրատեղամասերում հավաքական ընդդիմությունը հաղթել է ՔՊ-ին, անգամ ըստ ԿԸՀ կայքում նշված թվերի հանրագումարի: Սա այն դեպքում, երբ բազմաթիվ են փաստերը, որ ՏԸՀ-ների արձանագրած ընդդիմադիր ուժերի քվեները ԿԸՀ-ն բազմապատիկ նվազեցված է հրապարակել: Սա հիմք է, որ ընդդիմադիր ուժերը վերահաշվարկ պահանջեն բոլոր ընտրատեղամասերում: 

Այս ամենով հանդերձ ԿԸՀ-ն հայտնել է, թե ընտրությանը մասնակցել է 1477736 ընտրող: Ձայների բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ էր ստանալ 738869 ձայն, որը չի ստացել ՔՊ-ն: Հետևապես՝ նրա կողմից ձևավորած իշխանությունը  լեգիտիմ չէ

ԿԸՀ-ի թվերը  «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49,825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9,934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս, ոչ միայն չեն արտացոլում, այլև էապես ձևախեղում են այն իրական փաստերն,  ըստ որոնց  ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին մասնակցել է մի քանի անգամ ավելի շատ մարդ, քան  ՔՊ-ի՝ վարչական ռեսուրսի չարաշահմամբ, հրահանգավորված հավաքներին: Վարչական ռեսուրսի համատարած, զանգվածային չարաշահման դեպքերն ու բազմաթիվ ընտրախախտումներ արձանագրվել են բազմաթիվ դիտորդների, վստահված անձանց կողմից, հայտնի են մեզ բոլորիս: Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ արցախցիներ զրկվել են ընտրությանը մասնակցելու իրավունքից: Դրա փոխարեն՝ տեսնելով, որ ՔՊ-ի ձայները չեն ձգում ցանկալիին, թույլ է տրվել քվեարկություն սահմանված 20:00-ից հետո: ԿԸՀ-ի աննախադեպ դանդաղկոտությունը թվերի հաշվարկման կտրուկ հակասում է ՔՊ-ի գերարագ «հաշվարկին», որով իրեն հաղթող էր հռչակել՝ փաստացի հեռավար ցուցում տալով ԿԸՀ-ին՝ ապահովել իր համար ցանկալի արդյունք: Արձանագրվել են էներգամատակարարման բազմաթիվ ընդհատումներ, այն դեպքում, երբ բացակայել է տվյալ տարածքում անջատման մասին ծանուցումը:

ՔՊ-ն ինքնահռչակ իշխանությամբ չունենալով ձայների բացարձակ մեծամասնություն, չունի նաև լեգիտիմություն: Այսպիսով ՀՀ-ում քվեարկության մասնակիցների 50%+1-ը մանդատ չի տվել ՔՊ-ին իր անունից հանդես գալու: ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասն ընդդիմություն է: Ընդդիմադիր ուժերից ակնկալվում են խելամիտ քայլեր ՔՊ-ի խլած իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար: 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում