ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԳՆԱ՛ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՆԱ ԻՆՔՆԻՇԽԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ». ԾԱՌՈՒԿՅԱՆ
05.06.2026 22:23

      ԸՆՏՐԱԿԱՆ //     

Կրկնակի կրճատել գույքահարկը։ Մարզերում ստեղծել հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի. ԲՀԿ

Ազատության հրապարակում տեղի ունեցած Բարգավաճ Հայաստան կուսակցության /քվեաթերթիկ 7/ ամփոփիչ մեծ հանրահավաքին հայտարարվել է. «Խորհրդարանական այս ընտրություններում պետք է մեկուկես միլիոն ձայն, ինչպես մեկուկես միլիոն մոմ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների։ Մեկուկես միլիոն ձայն, որպես հիշատակ և որպես Հայաստանի վերածննդի ուղերձ ամբողջ աշխարհին…»:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչ է արել. «Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական։ Սպասե՛ք լավ փոփոխությունների»։