ՔԱՂԱՔԱԿԱՆ //
ԵՄ-ԵՔՀ-ով էլ լարեց ԵԱՏՄ-ին. տնտեսական «փակուղի», գազի 3-ակի գնաճ, լիարժեք, հասցեական հատուցում ԵՄ-ն չի տա
Դեռ ամիսներ առաջ, երբ ՀԷՑ սեփականատեր Կարապետյանները պահանջում էին նվազեցնել հոսանքի գինը, Փաշինյանի իշխանությունը՝ ՀԾԿՀ-ով մերժեց: Ավելին՝ հայտարարեց, որ առկա գինը ցածր է, մտադիր է բարձրացնել: Տարեվերջին, համոզվելով, որ ունի ցածր վարկանիշ, ՔՊ-ն հետաձգեց հոսանքի գնաճը, որը կանի, եթե ընտրվի:
Հայաստանին պակասում էր տնտեսական «փակուղին», որն էլ Փաշինյանը հարուցեց նախ՝ ՀՀ անկախության վտանգմամբ, առանց հանրաքվեի, ՔՊ գլխաքանակով անցկացնելով օրենք ԵՄ-ին անդամակցության շուրջ: Հետո՝ ապրիլին Եվրոպական քաղաքական ժողովն արեց, ՌԴ-ի դեմ սպառնալիքներ հնչեցրին Երևանից: Եվ ահա մայիսին ԵԱՏՄ նիստից հետո հայտնի դարձավ, որ չեղարկվելու են Հայաստանին, ՀՀ քաղաքացիներին տրված առավելությունները: Պուտինի ասուլիսից բխում է, որ Հայաստանը կզրկվի էժան գազից, որի գինը կբարձրացվի մոտ 3 անգամ: Աշխատանքային միգրանտները ևս կզրկվեն արտոնյալ պայմաններից: Բլոկադան նկատելի կդառնա, եթե Փաշինյանն ընտրվի՝ շարունակելու ցնցումային, անհեռատես քայլերը: ԵԱՏՄ-ն սահմանափակում է կիրառել միրգ-բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի և այլ ապրանքների ներմուծման նկատմամբ: Այս բլոկադան կանխատեսելի էր Ալիևի հետ գործակցող Փաշինյանին, որն իր հարուցած «թակարդի» մեղքը վերագրում է ապրանք արտադրողներին, տուժած գործարարներին: Իրականում նրանց կրած վնասի հասցեական հատուցում պետք է Փաշինյանն ապահովի ԵՄ-ից, նաև համարժեք շուկա նրանց բնականոն գործունեության համար:
Հրապարակումն առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում