ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ԾՆԳԼ». ՄԻՐԶՈՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԻ՞Ց Է ՀՈԳՆԵԼ, ԹԵ՞ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԻՑ
05.06.2026 14:31

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

ԸՍՏ ԲԱՔՎԻ՝ ՀՀ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԿԱՄՔԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ.  Բաքվում պահվող գերի Դավիթ Իշխանյան

Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված Արցախի Ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել, ըստ որի՝ Բաքուն ասել է, թե հայ գերիներին կպահի այնքան, որքան կուզի ՀՀ իշխանությունը: Նշված հարցով ՀՀ իշխանության անտարբերությունը հաստատել է ՀՀ ԱԳ նախարար, ՔՊ-ական Արարատ Միրզոյանը, որը ժամանակ ունի քարոզարշավի, ժամանակ չունի գերիներին վերաբերվող հանրային հնչեղության հարցի: «Ծնգլ արեցիք»,-այսպես է նա արձագանքել լրագրողներին, որոնք փորձել են լուր ստանալ չլուծված հարցի շուրջ: Թերևս, հարցի անհարկի ձգձգումը հենց ժողովրդին է իրավունք տալիս իշխանությանն ասել. «Արդեն, ծնգլ արեցիք»: Միրզոյանը հոգնած է, անշուշտ, սպառել է հարցի լուծման ողջամիտ ժամկետը: Անգամ Ուկրաինան ՌԴ-ի հետ հազարներով գերիներ է փոխանակում, մերոնք Բաքվում՝ անորոշ սպասում:

Հրապարակումն առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում