ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Փաշինյանը խաղաղ է, որ 500-600 ադրբեջանցի զինվոր կա ՀՀ-ից զավթված 220 ք/կմ-ում
05.06.2026 13:52

     ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱԼԵՆԸ, ԻՍԿ ՀՀ ԱՄԵՆԱՄԵԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՊԻԿՅԱՆԻ ՕՐՈՔ

Հայաստանում երկիշխանություն է: 10 օր առաջ Փաշինյանը հաստատել էր, որ մոտ 500-600 ադրբեջանցի զինվորներ կան ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացված 220 ք/կմ-ում: Այնտեղ իշխանավարում է Ալիևը, ՀՀ մնացյալ մասում՝ իրավիճակը «խաղաղ» համարող Փաշինյանը: Ուշագրավ է, որ այդ 220 ք/կմ-ն ԱԺ հեռացող նախագահ Ալենն էլ չի ընկալել որպես վնաս, ավելին՝ նա հայտարարել է, թե Ադրբեջանը ՀՀ անվտանգության երաշխավորն է՝ դրանով իսկ առիթ տալով թշնամուն հեռակա միջամտել ՀՀ ընտրական քարոզարշավին: Մայիսի 25-ին Ալեն Սիմոնյանը խոստովանում է. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ հայերը և ադրբեջանցիներն  ապրեն իրար կողքի, պետք է առևտուր անեն: Չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածքում իրենց տները, ինչ-որ ադրբեջանցիներ ինչ-որ ժամանակ անց գան և այստեղ բնակություն հաստատեն»: Սա ասում է մեկն, ում հերթական զուգընկերուհի Անելյան, ինչպես բացահայտել էր «Գործընթաց» թերթը, 2020թ. «Քաղցած չէին սպասում» հաղորդումից, քոչվորական Ադրբեջանի ինչ-որ գրողի՝ Էլչին Սաֆարլիի երկրպագուհին է: Ալեն Սիմոնյանը, որի ղեկավարած ԱԺ-ն այս տարեսկզբին անկախ մամուլի մուտքը խոչընդոտելու և այլ դռնփակ քայլերի համար «Ժանգոտ կողպեք» էր ստացել, Ադրբեջանի իր գործընկերոջը «դռնբաց» հրավիրել է Հայաստան՝ հայտնելով, որ փոխադարձ հրավերի դեպքում պատրաստ է մեկնել Ադրբեջան: 

Դառնանք Ալիևի ակնկալիքներին. նա չստորագրեց «խաղաղության» թուղթը մինչ ընտրություն՝ շեշտելով, որ դա կանի, երբ փոխվի ՀՀ Սահմանադրությունը: Դրա նախագիծը Գալյանը պետք է հրապարակեր մինչ ընտրություն, հետաձգեցին, ըստ երևույթին, որ ներառելիք հակապետական, ապազգային դրույթները չկանխորոշեն իրենց լիակատար տապալումն ընտրություններում: Նշենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստների հարցում ՀՀ ՊՆ նախարարների թվում ամենամեծ կորուստները գրանցվել են հենց ՔՊ-ական Սուրեն Պապիկյանի օրոք, իսկ ՊՆ համազգեստի պատվիրակմանը նա ներգրավել է ամերիկյան կազմակերպության՝ այդկերպ օտարին հասանելի դարձնելով գաղտնի համարվող քանակական, կտորի որակական և այլ տվյալներ…

Հրապարակումն առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում