ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊԵՏԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ azdarar.am-Ը ԿԵՂԾԻՔ Է ՏԱՐԱԾՈՒՄ «ԳՈՐԾԸՆԹԱՑ»-Ի ՄԱՍԻՆ
04.06.2026 20:44
ԻՐԱԶԵԿՈՒՄ //
Սպառողին մոլորեցնող է, որ azdarar.am-ը չունենալով պետգրանցում, ՀՎՀՀ, չտալով իր անունից փաստաթուղթ, հանդես է գալիս իբրև պաշտոնական և անփաստաթուղթ վճար գանձող Ս. թ. 04.06.2026թ.-ից azdarar.am-ի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ «Գործընթաց» թերթի շուրջ, որի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ անհերքելի և բոլորին տեսանելի են այն փաստերը, որ նշված կայքը, իբրև ծանուցումների հարթակ, դուրս է եկել իր իրավասության շրջանակից՝ հրապարակելով տնտեսական գործունեության տեսակ հանդիսացող վճարովի հայտարարություններ, որի համար գործող օրենսդրությունը միատեսակ կարգավորում է պահանջում՝ պետական գրանցում, հաշվառում, ինչը չունի azdarar.am-ը: Դրանով իսկ այն գործում է իբրև ապօրինի ձեռնարկատիրություն, ինչը ձեռնտու է հասարակությունից եկամուտներ քողարկելում շահագրգիռ և հարկեր վճարելուց խուսափող պետական պաշտոնատար որոշ անձանց: Տարակուսելի է, որ ՀՀ արդարադատության նախարարությունում անտեղյակ են, որ բացի օրենքում անվանապես azdarar.am նշումից, հետո այն պետք է գրանցվեր, հաշվառվեր, նոր միայն հետո իրականացներ վճարովի ծառայության մատուցում, ինչը չի արել` ի վնաս հայտատուների: Այդ փաստը տեսանելի է բոլոր հայտատուներին, որոնք վճարման դիմաց չեն ստանում հարկային օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային հաշիվ, ոչ էլ անդորրագիր azdarar.am-ի անունից: Փոխարենն արձագանք են ստանում ՀՀ արդարադատության նախարարությունից, մինչդեռ ըստ օրենքի՝ իբրև ծառայություն մատուցող, ուղիղ նշված է azdarar.am, ոչ թե ՀՀ արդարադատության նախարարություն: ՀՀ Սահմանադրությամբ և դրանից բխող մի շարք իրավական ակտերով հստակ տարանջատված են պետական և մասնավոր գործառույթները: Ըստ այդմ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը չի կարող ուղիղ, անմիջական իրականացնել տնտեսական գործունեություն, որի տեսակ է վճարովի հայտարարություն, ծանուցում հրապարակելը: Որևէ երկրում արդարադատության նախարարությունը հանդես չի գալիս իբրև ուղիղ տնտեսական մրցակից օրինական լրատվական գործունեությամբ բազմապրոֆիլ հայտարարությունների հրապարակման օրինական սուբյեկտ Զանգվածային լրատվության միջոցներին: Նման անհեթեթ իրավիճակ կարող է լինել միայն Հայաստանում: Նշվածից հետևում է, որ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը չի կարող և չունի տեղեկատվական վճարովի ծառայության տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավասու սուբյեկտի կարգավիճակ: Դրանով հանդերձ՝ առանց մեզնից ճշտման, ձևախեղված տեղեկություններ է տարածել, թե իբր «Գործընթաց» թերթի ներկայացուցիչներս հորդորում ենք հրապարակային ծանուցումները չտեղադրել azdarar.am կայքում: Իրականում՝ մեր բոլոր հայտատուները քաջատեղյակ են, որ թեպետ պարտավոր չենք, էլեկտրոնային, հասցեական, գրավոր ծանուցում ենք azdarar.am-ում լինքերի հրապարակման մասին, ավելին՝ հուշում, թե ինչպես պետք է դրանք դիմումով ուղարկվեն azdarar.am, թեպետ բոլորին է տեսանելի, որ azdarar.am-ը չունի պետական գրանցում, հաշվառում: Ինչ վերաբերվում է azdarar.am-ում տեղադրված ծանուցումների ջնջմանը, դրա մասին փաստերը բազմաթիվ են և անհերքելի: Ի տարբերություն ՀՀ ԱՆ-ի, որը շրջանցում է իր azdarar.am-ին վերաբերվող բազմաթիվ բողոքները, որպես անկախ մամուլ՝ մեր պարտքն է հրապարակել բազմաթիվ ահազանգերի մասին /բոլոր ապացույցներն ունենք, դրանցից մեկը կցել ենք սույն հրապարակմանը/: Ջնջումների ձևական հերքումը azdarar.am-ի կողմից սոսկ հաստատում է նրա անպատասխանատու գործելակերպը՝ որպես պետական գրանցում, հաշվառում չունեցող:
Բազմաթիվ հայտատուների անհայտ է այն համառությունը, թե օրենքում նշված azdarar.am-ն՝ իբրև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, ինչու՞ չի գրանցվում և հաշվառվում, որի պատճառով կրում են անհարմարություն՝ որպես իրավաբանական անձ ծանուցում ուղարկելիս նույնացվելու ոչ թե ըստ ՀՎՀՀ-ի, այլ ըստ տնօրենի նույնականացման քարտի: Մի՞թե ՀՀ արդարադատության նախարարությունում չկա մեկը, որ գիտակցի՝ տնօրենը կանոնադրորեն չունի գործառույթ՝ ծանուցում հրապարակելու: Եվ սա տեղեկատվական վճարովի ծառայության ոլորտում azdarar.am-ի ոչ պրոֆեսիոնալ լինելու ցուցիչներից ընդամենը մեկն է: Բազմաթիվ են ահազանգերը, որ azdarar.am-ի անունից չի տրվում օրենքով պահանջվող վճարման փաստաթուղթ: Ամոթալի է, որ հայտատուներին՝ որպես ծառայության սպառողներ, օրինական հասանելիք իրավունքներից զրկել է հենց նշյալ կայքը վարող ՀՀ արդարադատության նախարարությունը:
Հորդորում ենք azdarar.am-ը սպասարկողներին՝ ծանոթանալ ՀՀ Հանրային ծառայության մասին և ՀՀ աշխատանքային օրենսգրքի սահմանումներին, որոնք արգելում են իրենց՝ որպես պետական կառույցի աշխատողներ, զբաղվել վճարովի տնտեսական գործունեությամբ, որի պատճառով պետությանը չեն վճարվում այն հարկերը, որոնք կվճարվեին azdarar.am-ի առանձին պետական գրանցման, առանձնացված հաշվապահություն վարելու դեպքում:
Ի վերջո, պետական և հանրային շահերից ելնելով՝ հորդորում ենք azdarar.am-ին՝ որպես վճարովի տեղեկությունների հարթակի, գրանցվել, քանի որ ի սկզբանե պետք է գործեր ոչ թե օրենքով, այլ ստեղծվեր օրենքի հիման վրա: Առանց պետական գրանցման, հաշվառման azdarar.am-ի շարունակական ապօրինի ձեռնարկատիրությունն ինքնին վարկաբեկում է պետական կառույցին, ի ցույց դնում օրենսդրությանը չտիրապետելը:
Դատապարտելի ենք համարում ՀՀ արդարադատության նախարարության կողմից, առանց նախապես ճշտման, <<Գործընթաց>> թերթի վերաբերյալ որևէ տեղեկատվության տարածումը: «Գործընթաց» անկախ թերթ