ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ԵՍ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԴԺՎԱՐ ՎԻՃԱԿԻՑ ՀԱՆԵԼ ԵՄ ԵՐԿԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՐՑԱԽՈՒՄ, ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼ ՆԱԵՎ ՀԻՄԱ». Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
04.06.2026 17:51

      ԸՆՏՐԱԿԱՆ  //     

«Ոչ ոք չի վերահսկելու ձեր քվեարկությունը: Ձեր կամքով է ձևավորվելու իշխանությունը». Ա. Մինասյան

«Ես երկու անգամ դժվար վիճակից հանել եմ երկիրը, և՛ Հայաստանում, և՛ Արցախում, կարող եմ անել նաև հիմա…մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերը և կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունը: Մենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից…Մեզ սպասում է շատ բարդ և մեծ ջանքեր պահանջող աշխատանք։ Մենք պետք է ուղղենք վերջին տարիների սխալները, իրականացնենք բարեփոխումներ, ընդունենք հրատապ որոշումներ և առաջ շարժվենք։ Դրա համար անհրաժեշտ է համախմբվածություն, թիմային աշխատանք։ Հեշտ չի լինելու, բայց համոզված եմ, որ սա կլինի աշխատանք, որը կբերի ոչ մայն արդյունք, այլև հպարտության զգացում։ «Ոչ ոք չի վերահսկելու ձեր քվեարկությունը: Ձեր կամքով է ձևավորվելու իշխանությունը: Այս իշխանությունը ստիպված է լինելու հաշվի նստել, և որևէ օտարերկրյա աջակցություն իրենց չի փրկի»,-նշել է նույն դաշինքից Արծվիկ Մինասյանը: