ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ՝ ՀԵՌԱՀԱՐ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՎ, ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆ
25.05.2020 20:03

     ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ    

ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑ 19356 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

Հայաստանի դպրոցներում այս տարի Վերջին զանգն անցավ առանց հանդիսավոր միջոցառումների: Շրջանավարտներին հեռահար շնորհավորական ուղերձներ հղեցին պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ափսոսանք հայտնելով, որ կորոնավիրուսային իրավիճակի պայմաններում շրջանավարտները դպրոցին հրաժեշտ տվեցին առանց երկար սպասված հանդիսությունների:

2019-2020թթ. ուսումնական տարում, ըստ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (https://emis.am/), Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների 9-րդ դասարաններն ավարտում են  32610 սովորողներ,  ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարաններն ավարտում են 19356 շրջանավարտներ:

Սովորողների գիտելիքների ամփոփիչ ստուգումը, ատեստավորումը, փոխադրումը կկազմակերպվի  համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 18 մայիսի 2020 թ. N 07-Ն հրամանի, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղման միջոցով