ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Վաղը, 18:00-ից, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում. Հայաստան դաշինք
20.05.2022 20:07

      ԻՐԱԶԵԿՈՒՄ    

Մայիսի 22–ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կկայանա հանրահավաք  

Վաղը նախատեսված է ծավալուն աշխատանք: Մայիսի 22–ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ընդդիմությունը կարևորում է յուրաքանչյուրի ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին՝ ոչ ասելու կապիտուլյանտին, ուղերձ հղելու աշխարհին, որ Փաշինյանն այլևս չունի որևէ մանդատ ժողովրդի անունից խոսելու,  Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու։ Հանրահավաքին մանրամասն կներկայացնեն նաև իրենց պատկերացումները, սկզբունքներն ու տեսակետը Արցախյան հիմնախնդրի ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ։