ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
07.05.2022 19:50

     ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ   

Ոստիկանին  հիշեցրե՛ք՝  ԻՐԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ խաղաղ հավաքին

ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը տարածել է իրազեկում հավաքների, երթերի և խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքների մասին, տե՛ս ստորև.

  1. <<Ակցիաների իրականացումը ՁԵՐ ԻՐԱՎՈւՆՔՆ Է, դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվելու:
  2. Փողոցներում անհնազանդության ակցիան իրականացնելիս (օրինակ փողոց փակելը) Ոստիկանի օրինական պատշաճ բարձրախոսով պահանջ ներկայացնելու դեպքում Ձեր իրավունքն է հավաքը իրականացնել քայլերթով: 
  3. Վարորդների հետ պետք է լինել հարգալից ու համբերատար: Ոստիկանին հիշեցրեք ԻՐԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ խաղաղ հավաքին ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի:
  4. Ակցիան պետք է լինի ԽԱՂԱՂ: Հիշեք այս իշխանությունը բաժանեց սևերի ու սպիտակների, իսկ մենք ապահովելու ենք համախմբվելն ու պառակտողներին պատասխանատվության ենթարկելը: Հիշե՛ք. միշտ կան սադրիչներ, իրենց բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին:
  5. Ոստիկանների կողմից ոչ սթափ վարքագծի դեպքում մի՛ պատասխանեք, այլ պահանջեք իրենց հրամանատարի ներկայանալը ու իրազեկեք կոնկրետ ոստիկանի պահվածքի մասին: 
  6. Ոչ ոք Ձեզ չի ձերբակալելու, ոչ մի քրեական ներգործության հարց ՉԿԱ: Վարչական բերման ենթարկելն է միակ ռեպրեսիվ գործիքը որը ԵՐԵՔ ԺԱՄԻՑ ԱՎԵԼ ՉԻ ՏԵՎԵԼՈւ: Իմացեք բոլոր բաժիններ Ձեզ այցելելու են մեր գործընկեր ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ: Ոստիկանական բաժիններում իրավունք ունեք ՈՉԻՆՉ ՉԱՍԵԼ, ՉՍՏՈՐԱԳՐԵԼ ու օգտվեք Ձեր զանգի իրավունքից: 

Տպավորություն ունեմ, որ ՔՊ առանձին պատգամավորներ ու առանձին ոստիկաններ այս իրավունքների մասին տեղյակ չեն։ Օգտվեք, պարոնայք, չիմանալը այս դեպքում չի ազատելու պատասխանատվությունից: Ուժեղ ենք, համախմբվում ենք, Աստծով>>:  Արամ Վարդևանյան