ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ջահերով երթը Հայաստանում կմեկնարկի Հանրապետության Հրապարակից, ժամը 19:15-ին
23.04.2022 16:22

    ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 107-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ       

Արցախում ջահերով երթը կսկսվի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, ժամը 19:00-ին

«Այսօր ժամը 18:00-ին Ազատության հրապարակում ամփոփում ենք մեր պայքարի առաջին շաբաթը: Այնուհետև միանում ենք Հանրապետության հրապարակում գտնվող մեր հայրենակիցներին՝ մասնակցելու համազգային միասնություն խորհրդանշող ջահերով երթին,- հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը:

«Հայաստան» դաշինքն էլ հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 23-ին նախատեսված ջահերով երթի վերաբերյալ, որում նշված է. «Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մեկնարկում է ավանդական ջահերով երթը։ Այն այսօր առավել մեծ խորհուրդ ու բովանդակություն ունի։ Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած շփումներում, երբ հայկական կողմն ակնհայտ կատարում է տասնամյակներ շարունակ առաջ քաշվող թուրքական նախապայմանները, հնարավորություն է տրվում Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ Օսմանյան կայսրության ժառանգորդին նոր հավակնություններ ու պահանջներ առաջադրել մեր ժողովրդին ու պետությանը։ Միաժամանակ, Հայաստանի օրվա իշխանությունները, հրաժարվելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության՝ Հայաստանի Անկախության Հռչակագրով ու Սահմանադրությամբ ամրագրված պարտավորություններից, փորձում են միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի քաղաքացին պաշտպանում է իրենց պարտվողական քաղաքականությունը։

Ջահերով երթին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությունն ու ուխտագնացության երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, լինելու է իշխանության՝ օրվա քաղաքականությանը մեր համաժողովրդական ՈՉ-ի խորհրդանիշը։ Կոչ ենք անում բոլորիդ՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին լինել Հանրապետության հրապարակում, միանալ ջահակիր երիտասարդությանը, միանալ պայքարին՝ ընդդեմ նվաստացման, պարտության, հայրենազրկման կործանարար քաղաքականության։ Ո՛Չ ասենք Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը», - նշվում է դաշինքի հայտարարության մեջ։

Նշենք, որ Արցախում ջահերով երթը կսկսվի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, ժամը 19:00-ին: Ըստ առկա տեղեկությունների՝ Հայաստանում և Արցախում ջահերով երթին կմասնակցեն ՀՀ և Արցախի նախկին նախագահները: