ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրի քննությունները՝ մայիսի 18-23-ը
20.05.2020 12:33

       ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ     

Հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 69 հավակնորդ

Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցն՝ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի հրամանի: Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան մայիսի 18-ից 23-ը Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում: Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի՝քննության համար սահմանվել են հետևյալ օրերը` մայիսի 18, 19, 20, 21,22, 23: Պաշտոնական տվյալներով՝հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 69 հավակնորդ: