ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Դասերը 3-12-րդ դասարանցիների համար վերսկսվում են հունվարի 10-ից՝ առկա ռեժիմով
08.01.2022 20:26

      ԿՐԹՈՒԹՅՈՒն      1-2-րդ դասարանցիները ևս 2 շաբաթ արձակուրդ ունեն. ԿԳՄՍՆ

Հայաստանի դպրոցներում երկուշաբթի օրվանից՝ հունվարի 10-ից դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար՝ առկա ձևաչափով, ինչի մասին հիշեցում է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժ. Անդրեասյանը: Փոխնախարարը նշել է, որ ցանկանում է նաև լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Մինչ այդ ուժի մեջ է ընդունված որոշումն, ըստ որի՝  1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն: