ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մեքենաների կուտակումը Լարսի ճանապարհին կլուծվի ձնամաքրման աշխատանքից հետո
24.12.2021 19:50

      ՏՆՏԵՍԱԿԱՆ      

Վրաստանից ու ՌԴ-ից հայտնում են, որ Լարսը փակ է, ի՞նչ է անում ՀՀ ՏԿԵՆ …

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նշենք, որ դեկտեմբերի 17-ից առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բեռնատարների հսկայական կուտակումներ են առաջացել՝ ընդհուպ մինչև Թբիլիսի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, թե առատ տեղումների պատճառով են եղել կուտակումները, տեղումները դադարել են, և սկսվել են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Նախարարության պաշտոնական կայքում բացակայում է որևէ հաղորդագրություն, թե այս օրերին Լարսում ստեղծված վիճակից գործարարների, վարորդների կրած վնասների հաղթահարման համար ի՞նչ քայլեր է արել նախարարությունը: