ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն
24.12.2021 19:03

     ԻՐԱԶԵԿՈՒՄ    

Հրապարակվել է պատմամշակութային արգելոց-թանգարանների Ամանորի գրաֆիկը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  մասնաճյուղ՝ «Գառնի» և «Զվարթնոց»   պատմամշակութային  արգելոց-թանգարանները,  «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը  Ամանորին  կաշխատեն հետևյալ  գրաֆիկով.

  • «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։ Տոնական օրերին՝ արգելոց-թանգարանը բաց կլինի 2021թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և  6-ին՝ ժամը 10:00-22:00-ն։
  • «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանը` 2021 թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ն։
  • «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը՝  դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ն։