ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Դպրոցական արձակուրդների ժամանակացույց
25.10.2021 14:09

     ԿՐԹԱԿԱՆ // ԻՐԱԶԵԿՈՒՄ    

Լրացուցիչ արձակուրդ կարող է տրվել նաև կրթօջախի կողմից հեռավար ուսուցման անցնելու կամ բաց թողնված դասերը լրացնելու պայմանով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022թթ. և 2022-2023թթ. ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: 2021-2022թթ. ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․

  • աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ,
  • ձմեռային՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ,
  • գարնանային՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է.

  • աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ,
  • ձմեռային՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ,
  • գարնանային՝ 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է

  • աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ,
  • ձմեռային՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ,
  • գարնանային՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

ՀՀ ԿԳՄՍՆ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու մասին լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: