ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Սեպտեմբերի 21-ին չգնալ հրապարակ ազգադավ ռեժիմի նախաձեռնած միջոցառումներին
21.09.2021 13:25

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Հորդորում է ԱԺԲ խորհուրդը և հայտարարում հոկտեմբերի 1-ից ակտիվ պայքարը վերսկսելու մասին

Սիրելի հայրենակիցներ

Սեպտեմբերի 21-ի առթիվ ազգադավ ռեժիմի նախաձեռնած միջոցառումներն, առաջին հերթին` Հանրապետության հրապարակի գունագեղ հավաքը, խորը վիրավորանք են ազգային արժանապատվության, պետական անկախության եւ պատերազմի զոհերի հիշատակի հանդեպ։  Հորդորում ենք սեպտեմբերի 21-ին որեւէ ձեւով չմասնակցել դրանց եւ անգամ որպես դիտորդ չայցելել Հանրապետության հրապարակ։ Ազգային-ժողովրդավարական բեւեռը հոկտեմբերի 1-ից վերսկսում է ակտիվ պայքարը, որի նպատակն է հեռացնել ազգադավ ռեժիմին, ձեւավորել ազգային անցումային կառավարություն եւ երկիրը դուրս բերել անխուսափելի կործանման աղետալի ընթացքից։ Հանուն իրական անկախության ու հերոսների հիշատակի իմաստավորման` հոկտեմբերի 1-ին, ժամը 18:30  եկեք Ազատության հրապարակ։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ