ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԻՆՉԵՎ 30.09.2021Թ. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՀՀ-ԻՑ ՉԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵԿ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ
14.07.2021 19:29

      ԻՐԱԶԵԿՈՒՄ   

Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հիշեցնում են, որ 2020  թվականի մայիսի 28-ից ուժի մեջ է մտել ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշումը, որի արդյունքում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգվել են մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը։

Ֆիզիկական անձանց համար բացասական ֆինանսական հետևանքները կանխելու նպատակով՝ օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցները անհրաժեշտ է մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այդ ժամկետում տրանսպորտային միջոցները չարտահանելու դեպքում ֆիզիկական անձինք կվճարեն տուգանքներ։

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով: