ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը շարունակվում է
10.07.2021 13:37

     ԻՐԱԶԵԿՈՒՄ     

Հայտարարում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը

Աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է դրանց  թվայնացման գործընթացը։ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոններ անհրաժեշտ է ներկայացնել  միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկներն, ովքեր մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ունեն աշխատանքային պատմություն, և որոնց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն:

Արդեն իսկ թվայնացված աշխատանքային գրքույկները տարածքային կենտրոններ կրկին ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Հիշեցնենք, որ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները տարածքային կենտրոններ պետք է ներկայացնել հետևյալ ժամկետներում`

  1. 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում,
  2. 300-1000 աշխատող ունեցող գործատուները՝  վեց ամսվա ընթացքում,
  3. 100-300 աշխատող ունեցող գործատուները՝  ինն ամսվա ընթացքում,
  4.  50-100 աշխատող ունեցող գործատուները՝  տասներկու ամսվա ընթացքում,
  5.  մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ տասնհինգ ամսվա ընթացքում։

Վերոնշյալ ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա տվյալ պարտականությունը կարող է դրվել դատական կարգով: Մինչ աշխատանքային գրքույկները ՄՍԾ ներկայացնելը, անհրաժեշտ է հայերեն և ռուսերեն լրացված ենթաբաժինների գրառումների վերջին տողի հաջորդ տողում նշել լրացված բոլոր էջերի թիվը, ստորագրել և կնքել երկու ենթաբաժինները (առկայության դեպքում)՝ նշելով աշխատանքային գրքույկը լրացնող անձի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը: