ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈւՅՑԸ
29.12.2025 16:38

     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ //  

Հաստատվել են 2026թ. հունվարին կայանալիք քննական փուլի օրերը

ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատվել է 2025-2026թթ. ուսումնական տարվա հունվարին, 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Պաշտոնական տեղեկությամբ՝ քննությունները կանցկացվեն.

  • Հունվարի 8-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»
  • Հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա»
  • Հունվարի 14-ին՝ «Հայոց պատմություն»

Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ըստ հաղորդագրության՝ և՛ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը: