ԻՐԱԶԵԿՈՒՄ //
Հայտարարում է ՀՀ ՆԳՆ-ը
<<Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ՝ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի>>,- նշված է ՀՀ ՆԳՆ տարածած հաղորդագրությունում: Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե.
- թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
- սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է: Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ: