ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՎԱՔ` Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՇՏՊԱՆ, ԲԱՐԵՐԱՐ Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
13.08.2025 18:23

      ԻՐԱՎԱԿԱՆ  //    

Նրա դեմ գործը հստակ քաղաքական բնույթ ունի. հայտարարել է մարդու իրավունքների միջազգային պաշտպանը

Բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության քննություն է նշանակված օգոստոսի 14-ին, ժամը 17:00-ին: Կարապետյանի աջակիցներն ու համախոհները «Մեր ձևով», «Ազատություն Սամվել Կարապետյանին» կարգախոսներով մտադիր են վաղն ի աջակցություն նրա հավաքվել Հակակոռուպցիոն դատարանի բակում /ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/: Կարապետյանն՝ ինքը, հայտարարել է առաջիկա 2 իրադարձության մասին. 1/ վաղը տեղի է ունենալու իր ապօրինի կալանքի վերաբերյալ դատական նիստը, 2/ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը, որը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը:

Դատարանում կլինի մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը: Նշենք, որ նրա՝ ԱՄՆ-ից Հայաստան այցն առնչվում է մի քանի աղմկահարույց գործերի՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումների, արքեպիսկոպոսների գործին և գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքին։ Նա հայտարարել է՝ Կարապետյանի գործը հստակ քաղաքական բնույթ ունի, հարուցված գործերում առկա է ապացույցների լիակատար բացակայություն և դժվար է նույնիսկ հասկանալ եկեղեցու բարերարի դեմ ուղղված մեղադրանքների էությունը։  Նա նշել է, որ Հայաստանում իշխանությունը գործում է օրենքից վեր, ուստի չկա անվտանգություն: Միջազգային փաստաբանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել երկխոսության մեջ մտնել քաղաքացիական հասարակության հետ և գիտակցել, որ եկեղեցին աջակցում է ժողովրդին, պետությանը և հասարակությանը…