ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ //
Հունիսի 6,7,8-ին՝ Սարյան, Թումանյան, Մոսկովյան փողոցներում
Մեկնարկել է «Երևանի Գինու Օրերը»՝ Հայաստանի ամենախոշոր բացօթյա գինու փառատոնը, նվիրված հայկական գինու մշակույթին: Միջոցառումը կտևի 3 օր՝ հունիսի 6,7,8-ին, Երևանի կենտրոնում՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում։ Այս տարի միջոցառումը խոստանում է ներգրավվել մինչև 100 գինեգործական ընկերությունների և ավելի քան 250 գործընկերների՝ համախմբելով հայկական գինու ու գաստրոնոմիկ մշակույթի սիրահարներին։
Միջոցառման շրջանակում՝
- Գինու համտեսներ՝ Հայաստանի առաջատար գինեգործներից
- Համադրման դասընթացներ ու մաստեր-կլասներ
- Երաժշտական ծրագրեր, DJ-ներ և երեկոյան ֆլեշմոբ
- Թեմատիկ դիզայն և մշակութային ներկայացումներ
- Կլինեն նորույթներ, երաժշտական ծրագիր: