ԿՐԹՈՒԹՅՈՒՆ //
ՀԱՅՏԻ Է ԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՑԱՆԿԸ. ԳԹԿ
ԳԹԿտնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության` 2025 թվականի միասնական քննությունների
երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների,
սահմանված են հետևյալ օրերը.
10.06.2025 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»
13.06.2025 թ.--«Օտար լեզուներ» (անգլերեն,
ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն)
17.06.2025 թ. - «Մաթեմատիկա»
20.06.2025 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
24.06.2025 թ.-«Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
27.06.2025 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» Հաստատվել է նաև բուհերի ընդունելության
միասնական քննությունների 2-րդ փուլի 46 քննական կենտրոնների ցանկը. 17-ը` Երևանում և 29-ը` մարզերում: