ԻՐԱՎԱԿԱՆ //
Առերևույթ առկա են նրա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող փաստեր
2025թ. մայիսի 7-ին Ազգային ժողովում, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ կապված կոռուպցիայի և անպատժելիության հարցերի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր ձայնով դիմել է պատգամավորներին և հայտարարել, որ պատրաստ է «ԱԱԾ պադվալ ուղարկել» ընդդիմադիրներին։ Մենք խորը մտահոգություն ենք հայտնում երկրի ղեկավարի նման վարքագծի առնչությամբ և այն որակում որպես հակաբնական, հակաժողովրդավարական ու խիստ վտանգավոր դրսևորում։ Նմանատիպ հայտարարությունները.
- Ոտնահարում են Սահմանադրությամբ երաշխավորված իշխանությունների տարանջատման և ժողովրդավարական կառավարման սկզբունքները։
- Հակասում են առողջ բանականությամբ, Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված՝ պառլամենտարիզմի, խոսքի ազատության, քաղաքական դիսկուրսի նկատմամբ պետության չեզոքության հիմնարար սկզբունքներին։
- Ցուցադրում են պատրաստակամություն՝ պետական անվտանգության մարմիններն օգտագործելու որպես քաղաքական ճնշման գործիք։
Պնդում ենք, որ «ԱԱԾ պադվալ» եզրույթն ինքնին ունի բռնության, խոշտանգման ու հաշվեհարդարի ենթատեքստ, և երկրի ղեկավարի կողմից այդ եզրույթի կիրառումը ինքնին անընդունելի է։ Մենք հայտարարում ենք, որ.
- Պատգամավորների, մյուս ընդդիմադիրների նկատմամբ ցանկացած իրավական գործընթաց այսուհետ կարող է և պետք է դիտարկել վարչապետի նշած «ԱԱԾ պադվալ ուղարկելու» սպառնալիքի համատեքստում։
- Նիկոլ Փաշինյանի նման բառամթերքը, անհավասարակշիռ ու անկանխատեսելի վարք ու բարքը խզում են նրա կապն իր ունեցած իրավական պարտավորությունների հետ։
- Առերևույթ առկա են վարչապետի հոգեկան առողջությունը, հետևաբար՝ հետագա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր։