ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ // Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ վերահաստատելով պայքարի շարունակականությունը
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպում են ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին՝ժամը 19:15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից:
Երթը նպատակ ունի հիշեցնել, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է, որ միայն պայքարի, ինքնակազմակերպման և համազգային կամքի դրսևորման արդյունքում մենք կարող ենք լինել պաշտպանված՝ հեռու վանելով մեկ դարից ավել մեզ հետապնդող ցեղասպանության ուրվականը: Այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր: Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝ https://forms.gle/7kFBdhM6E9ZEUaL59: Հայտերը լրացնելու վերջնաժամկետն ապրիլի 20-ն է:
Երթը կավարտվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ մասնակիցները կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ վերահաստատելով պայքարի շարունակականությունը: