ՀԱՆՐԱՀԱՎԱՔ //
Միացի’ր հանրահավաքին մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին Ազատության հրապարակում
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է, որ մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին Ազատության հրապարակում կկայանա մեծ հանրահավաք` ի պաշտպանություն գերիների և արցախցիների իրավունքների: «Կբարձրաձայնվեն հետևյալ խնդիրները.
- Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում:
- Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ:
- Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ:
- Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ:
Միացի’ր հանրահավաքին»։