ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Դրոշմապիտակների տրման ամիսներ ձգված խնդիրը պետք է լուծվեր դեռ մարտի սկզբին
11.03.2025 21:06

      ԻՐԱԶԵԿՈՒՄ    

ՊԵԿ-ը հայտարարել էր

Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանմամբ՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված ամիսներ ձգված՝ դրոշմապիտակների տրամադրման հետ կապված որոշակի խնդրի կարգավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Միաժամանակ, հաշվի առնելով տնտեսվարողների շրջանում դրոշմապիտակների պահանջարկի աճը, տեղեկացնում են, որ դրոշմապիտակները հաջորդաբար համալրվում են նոր քանակությամբ:

Կոմիտեն հայցել է տնտեսվարողների ներողամտությունն՝ ի հայտ եկած անհարմարությունների համար, որոնք ըստ նախնական հայտարարման՝ պետք է լուծվեին 2025 թվականի մարտի սկզբից, սակայն դրոշմապիտակների տրամադրման գործընթացի լիարժեք վերականգնման մասին հաղորդագրություն մինչ այս պահը չի տարածվել: