ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ //
Ալեն Սիմոնյանը ներողություն չի հայտնել աղմկահարույց ելույթի համար, որը դատապարտել են Արցախի ԱԺ պատգամավորները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորները դատապարտել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։ Պատգամավորների հայտարարության մեջ ասվում է․«ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի զանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում: Արցախի համար ազգային-ազատագրական պայքարն, անկախ հանրապետության կայացումն, արյան ու քրտինքի գնով մինչև վերջին շունչը պայքարի արդյունքն է: Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք: Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ: Պատգամավորներ՝
- Բաղունց Գագիկ
- Գրիգորյան Արամ
- Գալստյան Դավիթ
- Մոսիյան Արթուր
- Մելքումյան Դավիթ
- Դանիելյան Աշոտ
- Գրիգորյան Նելլի
- Թովմասյան Արթուր
- Ավանեսյան Էլեոնորա
- Ավագյան Արեգ
- Բաղրյան Իլիչ
- Աղաբեկյան Էդուարդ
- Կասյան Վլադիմիր
- Աթայան Կարինե
- Հակոբյան Արմեն
- Հարությունյան Վիգեն
- Հարությունյան Արամ
- Ղալայան Լեռնիկ
- Հակոբյան Մետաքսե
- Ստեփանյան Գեղամ
- Բալայան Վահրամ
- Սարգսյան Գոհար
- Հովհաննիսյան Կարեն
- Սարգսյան Դավիթ»։