ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ի գիտություն զորակոչից տարկետում ստացողների
03.06.2021 20:16

    ՀԱՆՐԱՅԻՆ  ԻՐԱԶԵԿՈՒՄ    

2021թ. հունիսի 7-ի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար դիմել մինչև հունիսի 6-ը

2021 թվականի հունիսի 7-ին` ժամը 14:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկվող դիմումների քննարկման նիստը:

Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կա՛մ նրա ծնողները, կա՛մ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի: Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունիսի 6-ը ներառյալ hqnajyan@mail.ru էլ. փոստին ուղարկել մասնակցի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, կրթական աստիճանը, որում սովորելու համար դիմել եք, իսկ եթե մասնակիցը դիմորդը չէ, նաև նշել դիմորդի անունը, ազգանունը, որի փոխարեն մասնակցում եք): Հավելենք, որ բակալավրի կրթական աստիճանի համար պետք է նախարարություն ներկայանալ 2021 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 14:30-ին, մագիստրատուրայի համար՝ ժամը 15:00-ին, իսկ ասպիրանտուրայի համար՝ ժամը 15:30-ին: