ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ԴԻԼԻՋԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ՝ ԱՐԴԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ
01.04.2021 16:27

    ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ        

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՈՒՆ ՑԱՆԿ, ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ  ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Դիլիջան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերից ըստ պատշաճի իր գործունեությունը սկսեց ամբողջովին վերանորոգված և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած «Դիլիջան» բժշկական կենտրոնը: Կենտրոնի գործունեության կարևորագույն խնդիրը համարվեց տարածաշրջանի ազգաբնակչությանը միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական սպասարկմամբ ապահովումը:

Տեխնիկական հագեցվածությամբ «Դիլիջան» բժշկական կենտրոնն առաջատարն է տարածաշրջանում, ինչը նաև բուժօգնության որակի ցուցիչ է: Ուշագրավ է մասնավորապես՝ «Ախտորոշիչ ծառայությունը» հագեցած  առաջատար Siemens ընկերության Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով (ՄՌՏ), Համակարգչային տոմոգրաֆով (ԿՏ), ուլտրաձայնային և ռենտգեն սարքավորումներով, ինչպես նաև Roche ընկերության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով: 

«Դիլիջան» բժշկական կենտրոնը հաճախորդներին ներկայանում է հետևյալ ծառայությունների ընդգրկուն ցանկով.

  • Վիրաբուժական 
  • Սոմատիկ (թերապևտիկ, մանկաբուժական)
  • Մանկաբարձագինեկոլոգիական
  • Ախտորոշիչ
  • Արտահիվանդանոցային
  • Անհետաձգելի բուժօգնություն 
  • ՇՕԿ 

    Բուժսպասարկման նորօրյա նվաճումներին համահունչ՝ կենտրոնում կատարվում են գրեթե ցանկացած տեսակի վիրահատություններ (ընդհանուր վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, վնասվածքաբանական, օնկոգինեկոլոգիական, էնդոկրին, ուրոլոգիական, պրոկտոլոգիական և այլն): Վիրահատությունները կատարվում են ինչպես լապարասկոպիկ, այնպես էլ բաց եղանակով: Մասնագիտական լավագույն փորձի ներդրման կարևորությամբ՝ կենտրոնում ամեն շաբաթ խորհրդատվություններ, հետազոտություններ և վիրահատություններ են անցկացնում հանրապետության առաջատար մասնագետները «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոններից:Հավելենք,որ «Դիլիջան» բժշկական կենտրոնը համագործակցում է հանրապետությունում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ:

Դու՛ք արժանի եք ստանալ լավորակ բուժծառայություն:

Պետք է միայն այցելել «Դիլիջան» բժշկական կենտրոն, քանզի այս կենտրոնն այն է, ինչ դուք փնտրել եք: 

«ԴԻԼԻՋԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Սայաթ-Նովա 7/3

Հեռ.՝ /0268/22999, /099/106080, /077/633063

         --------------------------------------