ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Վիրավորում ստացած զինծառայողները 500000 դրամ սոցաջակցություն կստանան
23.02.2021 14:48

     ՍՈՑԻԱԼԱԿԱՆ     

Փաստաթղթեր տրամադրելու անհրաժեշտություն չկա, 

քանի որ բուժհաստատություններից են այդ տեղեկություններն ըստ կարգի ստացվում

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու միջոցառումը  հաստատվել է ՀՀ գործադրի կողմից:  Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական աջակցության ձևով՝ 500000 դրամի չափով, միանվագ դրամական օգնություն հատկացնել 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար, իսկ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները կարող են օգտվել արդեն իսկ օրենքով ամրագրված հնարավորություններից: Ըստ պաշտոնական հաղորդման՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, կատարած ուսումնասիրությունների համաձայն, չի գերազանցում 1000-ը: Շահառուները գումարները կկարողանան ստանալ առավելագույնը 10 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային տարբերակով, որի համար, ինչպես նշվում է, անհրաժեշտ է լինելու միայն շահառուի անձնական տվյալները և բանկային հաշվեհամարը նշել համակարգում, իսկ էլեկտրոնային եղանակով նույնականացնելու են այն բազայում առկա տվյալների հետ ու հաստատելու շահառու հանդիսանալու փաստը: Ի հավելումն վերոնշվածի հաղորդվում է, որ փաստաթղթեր տրամադրելու անհրաժեշտություն չկա,  քանի որ բուժհաստատություններից արդեն իսկ ստացվել են այդ տեղեկությունները: