ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ադրբեջանին հանձնված Արցախի 121 համայնքների բնակիչներին միանվագ գումար
23.11.2020 21:20

     ԱՐՑԱԽ     

Բերդաշենը չկա ցանկում, ՀՀ իշխանությունն՝ ի դեմս Փաշինյանի առանց քարտեզի հայտարարությունը ստորագրելուց հետո է ճշգրտում անում

ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի որոշմամբ  /տե՛ս հետևյալ հղմամբթվարկվել է այս պահի դրությամբ ճշգրտված Ադրբեջանին հանձնված համայնքների ցանկը՝ թվով 121 բնակավայրերով: Որոշման հիմքում նշված չէ, թե ի՞նչ իրավական ակտի հիմքով է որոշված այդ ցանկը, քանի որ Փաշինյանը տգիտորեն ստորագրել է քարտեզ-հավելված չունեցող փաստաթղթի ներքո, որը սակայն նախատեսելով տարածքային փոփոխություներ, պահանջում էր կցել քարտեզ՝ անվանական ու մանրամասն նկարագրելով բնակավայրերի, գյուղերի հին ու նոր անունները, աշխարհագրական դիրքը, քանի որ 29 տարում բազմաթիվ վարչատարածքային փոփոխություններ են արվել Արցախի Հանրապետությունում:

Որոշմամբ ՀՀ պետբյուջեից սոցիալական աջակցություն է հասնում պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն կից ցանկում ներառված Արցախի տվյալ համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:Միանվագ գումարը տրվում է յուրաքանչյուր շահառուի համար 300 հազար դրամ։ Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու: Օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը: Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

Ադրբեջանին Փաշինյանի շռայլած համայնքներն են.

Քաշաթաղի շրջան- Կովսական, Միջնավան, Որոտան, Ալաշկերտ, Աղաձոր, Աղանուս, Աղավնատուն, Այգեհովիտ, Այգեկ, Արախիշ, Արծվաշեն, Արտաշավի, Գանձա, Գետամեջ, Գետափ, Գողթանիկ, Դրախտաձոր, Երիցվանք, Իշխանաձոր, Լեռնահովիտ, Ծաղկաբերդ, Ծիծեռնավանք, Ծոբաձոր, Կերեն, Կումայրի, Հակ, Հակարի, Հայկազյան, Հոչանց, Ձորափ, Ղազարապատ, Մամարք, Մարտունաշեն, Միրիկ, Մշենի, Մոշաթաղ, Մուշ, Նորաշենիկ, Շալուա, Սարատակ, Սոնասար, Ներքին Սուս, Վակունիս, Վաղազին, Վան, Վարդաբաց, Վուրգավան, Տիգրանավան, Ուռեկան, Փակահան, Քաշունիք, Քարեգահ

Մարտակերտի շրջան- Նոր Սեյսուլան, Հովտաշեն, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Այգեստան, Նոր Մարաղա, Թալիշ, Մատաղիս

Շահումյանի շրջան- Քարվաճառ, Ակնաբերդ, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Դադիվանք, Եղեգնուտ, Զուար, Նոր Էրքեջ, Խարխափուտ, Ծար, Նոր Կարաչինար, Հավսաթաղ, Նոր Մանաշիդ, Չարեքտար, Նոր Վերինշեն, Քնարավան

Հադրութի շրջան- Հադրութ, Ազոխ, Ակնաղբյուր, Այգեստան, Առաջամուղ, Առաքել, Արևշատ, Բանաձոր, Դրախտիկ, Թաղասեռ, Թաղոտ, Խանձաձոր, Ծակուռի, Ծամձոր, Կարմրակուճ, Հակակու, Հարթաշեն, Մարիամաձոր, Մեծ Թաղեր, Մոխրենես, Նորաշեն, Պլեթանց, Ջրակուս, Վարդաշատ, Տող, Տումի, Ուխտաձոր, Քյուրաթաղ, Մեխակավան

Շուշիի շրջան- Շուշի քաղաք, Քարին տակ

Ասկերանի շրջան- Ավետարանոց, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ, Մոշխմհատ, Ուղտասար, Արմենակավան

Մարտունու շրջան- Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն, Թաղավարդ, Վազգենաշեն։

Արցախի Կառավարությունն էլ հայտարարել է, որ ՀՀ-ում կեցության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ սննդով ապահովումը, պատրաստ է վերցնելու իր վրա: Կառավարության կողմից լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ-ում գործող Արցախի Կառավարության օպերատիվ շտաբը (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065) :