ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արգելվում է բջջայիններով կամ այլ սարքերով տվյալների փոխանակումը
07.10.2020 19:46

     ՊԱՇՏՈՆԱԿԱՆ    

Մարտական գործողությունների ընթացքի կամ դրանց հետևանքների տեսանկարահանման տվյալների տարածումը կարող է վնասել մեր հաղթանակին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով մարտական գործողությունների գոտում և դրան հարակից շրջաններում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողներին, ինչպես նաև տվյալ տարածքներում գտնվող քաղաքացիական անձանց, կամավորներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կտրականապես արգելվում է բջջային հեռախոսներով կամ այլ սարքերով մարտական գործողությունների ընթացքը կամ դրանց հետևանքները տեսանկարահանելն ու համացանցում տարածելը։

Հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է համացանցում հայտնվող և մարտական գործողությունների հետ ցանկացած առնչություն ունեցող տեսանյութերը, որոնք, փաստացի, անմիջապես կարող են ուղղորդիչ դառնալ նրա կրակի համար, թիրախի վերածելով այն շրջանները, որտեղից մեր ուժերն իրականացնում են հաղթական գործողություններ։