ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵԽ-ից 48 պատգամավոր Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի նկատմամբ ագրեսիան
06.10.2020 19:25

         ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ     

Եվրախորհրդարանի 48 պատգամավորներ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին` կոչ անելով նպատակաուղղված գործողություններ ձեռնարկել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: «Հրթիռային և օդային հարվածները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության, այդ թվում ՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, ստիպել են խաղաղ բնակիչներին թաքնվել թաքստոցներում։ Մենք կոչ ենք անում ձեզ՝ բարձր ներկայացուցիչ Բորել, նաև ուժեղ ճնշում գործադրել, որպեսզի կանգնեցնենք Թուրքիայի ցանկացած միջամտություն, որը փաստացի ապակայունացնում է ևս մեկ հարևան տարածաշրջան՝ Հարավային Կովկասը»,- ասված է նամակում:

Նամակը ստորագրած պատգամավորները Ադրբեջանի բանակին կոչ են արել անհապաղ դադարեցնել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Բորելին ուղղված նամակի տակ ստորագրել են պատգամավորներ Կիպրոսից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Հունաստանից, Լիտվայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանի, Սլովակիայից, Շվեդիայից, Դանիայից, Բելգիայից և Հունգարիայից: