ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում
01.10.2020 12:30

     ՊԱՇՏՈՆԱԿԱՆ    

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել ահաբեկիչներին և վարձկաններին։ «Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումներ են տեղափոխվում, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցության նպատակով: Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն հանգեցնում են հակամարտության գոտում լարվածության առավել աճին, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար: Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին՝ գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտությանը օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: