ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Իրազեկում օգոստոս ամսվա նպաստների, միանվագ օգնության, ավանդի փոխհատուցման վճարման շուրջ
27.08.2020 16:34

      ՍՈՑԻԱԼԱԿԱՆ        ԺԱՄԿԵՏՆ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ը

Փոստային բաժանմունքներն, ըստ պաշտոնական հաղորդման, օգոստոս ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, միանվագ դրամական օգնության և ավանդի փոխհատուցման վճարումները կիրականացնեն օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ:

Միաժամանակ տեղեկացնում են, որ նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես նպաստառուների հաշվառման հասցեներում՝ փոստատարների միջոցով հասցեական առաքմամբ՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները: