ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հուլիսի 5-ին երթ՝ ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության
04.07.2022 18:01

     ԻՐԱԶԵԿՈՒՄ   

«Սիրելի հայրենակիցներ, հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Արամ Խաչատրյանի արձանի հարակից հատվածից կմեկնարկի «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթը։ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է»,-տեղեկացնում է Դիմադրության շարժումը։

Այսօր էլ կայացել է ինքնաբուխ բողոքի հավաք-ակցիա Երևանի Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկից: Առաջիկայում՝ հուլիսի 8-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղի է ունենալու հանրահավաք, ինչի մասին հաղորդվել էր հուլիսի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: