ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԻՆ կանխատեսմամբ՝ սպասվում է կարկուտ
21.07.2020 19:01

   ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ    

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով 

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 21-ին, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 21-ի երեկոյան, 22-24-ը` գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝  20-22 մ/վ: Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   40.10C (1989 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       14.40C (1983 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝                  27.20C