ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մեղրիի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի
17.06.2020 21:01

     ԻՐԱԶԵԿՈՒՄ      

Բեռնափոխադրումներ իրականացնելիս այլևս անհրաժեշտ չեն փոխաբեռնումներն ԻԻՀ-ՀՀ անցակետերում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։ Մասնավորապես՝ Իրանի և Հայաստանի միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս այլևս անհրաժեշտություն չկա կատարել դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում: Բացի այդ այլևս չի պահանջվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համակարգում և հսկողություն ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների` Հայաստանի տարածքով տեղաշարժի նկատմամբ։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին