ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ԿԳՈՐԾԻ 2021Թ.-ԻՑ
20.05.2020 19:31

       ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ       

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 2019Թ. ԵՎ 2020Թ. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌԵԼԻՔ ԻՐԱՎԱՆՈՐՄԵՐԻ ՄԱՍՈՎ

Հաշվի առնելով ՀՀ <<Հաշվապահական հաշվառման մասին>> օրենքի փոփոխությամբ ծագած մի շարք հարցեր՝ <<Գործընթաց>> թերթը սույն թվականի մարտի 18-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարին և ապրիլի 10-ին ստացել պաշտոնական գրավոր պատասխան՝ թվագրված 06.04.2020թ.-ին N/21/5108-2020 գրությամբ: 

Եվ այսպես, 2020թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ <<Հաշվապահական հաշվառման մասին>> նոր օրենքը վերաբերելի  է 2020թ. հաշվետու  տարվան,  իսկ 2019թ.  հաշվետու  տարվա համար կիրառելի են 2019թ գործած նույն օրենքով սահմանված իրավանորմերն ու ընթացակարգերը, նաև այլ օրենքներ, որոնցով խոշոր ընկերությունների համար սահմանված են պահանջներ: Մասնավորապես, <<Գործընթաց>> թերթի այն հարցին, թե <<Կազմակերպությունների դասակարգումն արվելու է նո՞ր օրենքով, թե՞ այլ իրավակարգավորմամբ>>, ՀՀ ֆինանսների նախարարությունից պաշտոնապես պատասխանել են, որ կազմակերպությունների դասակարգումը նոր ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափանիշների հիման վրա՝ որպես խոշոր, միջին, փոքր կամ միկրոկազմակերպություն, առաջին անգամ որոշվելու է 2021 թվականին՝ 2020 թվականի հաշվետու տարվա արդյունքներով: Հետևապես՝ 2019թ. հաշվետու տարվա համար կազմակերպությունները դասակարգվելու են՝ ըստ 2019թ. գործած օրենքով խոշոր ընկերությունների համար սահմանված դասակարգման: 

Մեր հաջորդ հարցին, թե <<Նոր  օրենքով  սահմանված  պարտադիր  աուդիտի  դրույթները  կիրառելի  են  ա՞յս տարվանից, թե՞ 2021թ.-ից>>, պատասխանել են, որ նոր օրենքի 26-րդ հոդվածով սահմանված են այն կազմակերպությունները և խմբերը, որոնց ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի: Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հաշվետու տարվա համար պարտադիր կազմվում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ: Ընդ որում, հաշվետու տարին տվյալ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընդգրկող ժամանակահատվածն է: Ապա հավելել են. <<Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` բոլոր կազմակերպությունները և խմբերը, բացի փոքր կազմակերպություններից և խմբերից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ին՝ հայտնում ենք, որ հրապարակման և պարտադիր աուդիտի են ենթակա Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների և խմբերի` 2020 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար պատրաստված ֆինանսական հաշվետվությունները>>

Հաջորդ հարցն ու պատասխանը վերաբերվում էր խոշոր ընկերության հաշվապահի կարգավիճակին:

<<Գործընթաց>> - Որոշ խումբ կազմակերպությունների համար նոր օրենքով սահմանված դրույթները, մասնավորապես՝  գլխավոր  հաշվապահի՝  փորձագետ  հաշվապահ  լինել-չլինելու հետ կապված, կիրառելի  են  ա՞յս տարվանից, թե՞՝ հաջորդ:

ՀՀ Ֆինանսների նախարարություն -  Հաշվի առնելով վերը նշվածը՝ հայտնում ենք, որ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն առ այն, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպություններում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն փորձագետ հաշվապահները և աուդիտորները, գործելու է 2021 թվականի հունվարի 1-ից։

Ինչ վերաբերվում է  2019թ. հաշվետու  տարվան  վերաբերվող  ֆինանսական հաշվետվությունների հրապարակման կարգին, դրա համար ևս, ինչպես խոշոր ընկերությունների դասակարգման և այլ հարցերի  դեպքում, ըստ իրավական ընթացակարգերի, կիրառելի են 2019թ. գործած իրավանորմերն ու կարգերը: Ինչպես նշվում է ՀՀ ՖՆ-ից, միաժամանակ այլ օրենքներով ֆինանսական հաշվետվությունների պարտադիր հրապարակման պահանջ սահմանված լինելու դեպքում, կազմակերպությունները պարտավոր են 2019 թվականի հաշվետու տարվա համար պատրաստված ֆինանսական հաշվետվությունները հրապարակել այդ օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում։

Սույն հոդվածը հրապարակել էինք նաև ավելի վաղ կայքի <<Լրահոս>> բաժնում, տե՛ս հետևյալ հղմամբ