ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵՄ-Ն ԿԻԵՎԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ԶՈՐԱՀԱՎԱՔ՝ ԸՍՏ ՌԴ ԱՀԾ-Ի
10.09.2026 20:29

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

«Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն…Եթե Զելենսկին համաձայնի, լավ կլինի…». Թրամփ
Եվրամիության ղեկավարությունը Կիևից պահանջում է սկսել կանանց զորահավաքը Իսրայելի օրինակով, որն ագրեսիվ հարևանի հետ էկզիստենցիալ պատերազմի երկարատև հաջող փորձ ունի: Այս տվյալները տարածել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը:
Մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հենվելով ամերիկացի ներկայացուցիչների՝ ՌԴ գործընկերների հետ բանակցման արդյունքների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցի վրա, որն իր բնորոշմամբ հրաշալի է եղել, հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն։ «Եվ եթե Զելենսկին ցանկանում է համաձայնության գալ, դա շատ լավ կլինի»,-նշել է նա։
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում