ՀԱՆՐԱՅԻՆ //
Իբրև լուծում՝ նոր նախագիծ է շրջանառվում՝ տուրքերը 5-10 անգամ բարձրացնող
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ առաջարկելով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250,000 դրամ՝ գործող 50,000 դրամի փոխարեն, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Իբրև պատճառ-հիմնավորում նշված է, որ ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քանակը։ Նշվում է, որ պաշտոնապես 2021թ.-ի հունվարի 1-ից մինչ 2026թ.-ի օգոստոսի 31-ը ՀՀ քաղաքացիություն ստացել է 110․219 անձ, իսկ «099» ծածկագրով անձնագիր ստացել է 108․002 անձ։ Վերջին 15 տարվա թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիություն ստացել է շուրջ 250․000 անձ, որոնց մեծ մասը երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։ Քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը որոշակի ժամանակահատված պետք է ապրի Հայաստանում, ծանոթանա երկրին, ձևավորի սոցիալական կապեր և փաստացի մասնակցի հասարակական կյանքին, ինչը տուրքերի աճով լուծելի չէ:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում