ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻՆՉԵՎ 2029 Թ. ԵՄ-Ի ԵՎ ՀՀ-Ի ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ ՌԵԺԻՄԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
07.09.2026 19:44

      ՏՆՏԵՍԱԿԱՆ  //    

ՀՀ իշխանության անհեռատես քայլերից ՀՀ տնտեսությունը շարունակում է կրել վնասներ
Բրյուսելում կայացած ճեպազրույցում Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն՝ պատասխան հարցի, թե արդյո՞ք Եվրամիության և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ կներդրվի՞ մինչև 2029 թ.ն,  ասել է. «Չափազանց վաղ է կանխատեսել, թե արդյո՞ք 2029 թվականը կամ մեկ այլ ամսաթիվ կլինի վիզային ռեժիմի ազատականացման պահը։ Ես կասեի, որ այդպես էլ կա, դեռևս շատ վաղ է նման ճշգրտության համար»: Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրով առաջադրված նպատակադրումը՝ մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ լիարժեք առանց վիզայի ռեժիմի հասնելու առումով, իրատեսական չէ։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունը՝ նախորդ գումարման խորհրդարանում՝ 2025 թ.ի մարտին ընդունել էր «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի սկսման մասին» օրենքը։ Վերջերս էլ ՀՀ վարչապետ Փաշինյանը ՌԴ այցի համատեքստում նշել էր, թե այդ օրենքը չի չեղարկվի՝ ի հեճուկս այն փաստի, որ դրա հետևանքով «հանուն ոչնչի» էական վնասներ է կրում ՀՀ տնտեսությունը...Ըստ նրա՝ օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն, և որ դրա համար կպահանջվեն պաշտոնական հայտ, թեկնածուի կարգավիճակի ստացում, Եվրամիության երկրների համաձայնություն, հանրաքվե: ՌԴ-ն իր հերթին պահանջում է հրատապ հանրաքվե, առանց որի չի վերականգնելու ԵԱՏՄ նախկին պայմանները:  
Այս ընթացքում ՀՀ տնտեսությունը շարունակում է կրել էական վնասներ, իսկ դեպի ԵՄ արտահանման ուղիների բացումը շատ դանդաղ է ընթանում: Սեպտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) հավանություն է տվել Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը՝ Ռուսաստանի կողմից հայկական արտահանման նկատմամբ սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակում: Սա հանդիսանում է հայկական ապրանքների համար ժամանակավոր ազատականացման միջոց: Եվրախորհրդարանի հաստատումից հետո անհրաժեշտ կլինի նաև ԵՄ խորհրդի պաշտոնական հաստատումը։ Կանոնակարգն ուժի մեջ կմտնի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը։
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում