ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ //
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՂՆ ՈՒԺՈՎ ԽԼՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԻՑ, ՈՐ ՏԱ ԹՇՆԱՄՈՒՆ
Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում վերջին շրջանում տեղի են ունենում անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ ի աջակցություն Տավուշյան շարժման, որով շուրջօրյա դիմադրություն է կազմակերպվել՝ պայքարելու ընդդեմ Ադրբեջանին տարածքների միակողմանի զիջումների և ապօրինի սահմանազատումների:
Փաշինյանը դիմել է <<պետական տեռորի>>՝ փորձելով ուժային օղակների ձեռամբ ճնշել ժողովրդի դիմադրությունը տեղում: Ժամանակ առ ժամանակ հայտնի են դառնում նորանոր փաստեր ուժայինների կողմից խաղաղ ակցիաներ իրականացնող ժողովրդի վրա բիրտ ու վայրագ հարձակումների, որոնք ավելի են սրում իրավիճակը: Դա փաստացի առերևույթ հարձակում է ժողովրդավարության դեմ:
Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում