ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՕՐԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ՀԱՎԱՔ, ՀԱՋՈՐԴ ՀԱՎԱՔԸ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ
20.02.2024 22:28

      ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ   //   

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Ներկա պայմաններում Արցախ կարող է վերադառնալ միայն Նիկոլը

Այսօր՝ փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման տարեդարձի օրն Ազատության հրապարակում կայացել է հանրահավաք, որը կարելի է համարել ինքնաբուխ հավաք, եթե հաշվի առնենք, որ դրա համար լայն հանրային իրազեկում չի արվել, այլ ընդամենը մի քանի օր առաջ սահմանափակ աղբյուրներով տարածվել էր նախաձեռնողների՝ <<Միասին>> այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի ասուլիսային իրազեկումը:

Շարժման առանցքային պահանջն է՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության վաղաժամկետ հրաժարականը: Դրա համար հենց հանրահավաքում թվարկել են 100 պատճառ, գրքույկներ բաժանել հանրահավաքի մասնակիցներին։ Հանրահավաքին հրավիրել էին նաեւ ԱԺ ընդդիմադիր 35 պատգամավորներին։ Ըստ շարժման համակարգողների՝ անվստահության գործընթացը պետք է իրականացվի խորհրդարանում։

Իրականում ոչ բավարար իրազեկմամբ այսօր կայացած հավաքին նման բազմության ներկայությունը թույլ է տալիս արձանագրել ժողովրդի զգալի մասի դժգոհւթյունն առկա իրավիճակից ու տարվող քաղաքականությունից: Տվյալ դեպքում պայքարի հետևորդներ են ոչ միայն հանրահավաքի մասնակիցներն, այլև դրան հետևող բազմաթիվ քաղաքացիներ: Ըստ կայացած հավաքի մասնակից մի արցախցու՝ ներկա պայմաններում Արցախ կարող է վերադառնալ միայն 1 մարդ և դա Նիկոլն է: Հաջորդ հանրահավաքն՝ ըստ նախնականի, կկայանա փետրվարի 29-ին` ժամը 17:00-ին:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում