ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ՀԵՌԱՑԻ՛Ր
29.01.2024 21:26

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //    

ՍԿՍՎԵԼ Է ԲՈՂՈՔԻ ՇԱՐԺՈՒՄ. 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԽՈՏԱՆ ՇԵՂԱԳՐՔՈՒՄ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է ԱՆԳԱՄ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ  ՔԱՐՏԵԶԸ

Ադրբեջանական ՀԿ-ների հետ գործակցած <<Ռեգիոն>> ՀԿ-ի փորձագետ, ներկայում նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ԿԳՄՍ նախարարության կողմից 2023-2024թթ. ուստարվանից դպրոցներում շրջանառվող 7-րդ դասարանի <<Հայոց պատմություն-7>> դասագիրքը (հեղինակ` Սմբատ Հովհաննիսյան), տևական ժամանակ դառնալով բուռն քննարկումների առիթ, մասնագիտական հանրույթի շրջանում գնահատվում է՝ որպես խոտան շեղագիրք: Դրա չեղարկելուն ուղղված՝ սկսվել է բողոքի շարժում, որի շրջանակում այսօր «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը բողոքի ակցիա է արել ԿԳՄՍՆ  դիմաց՝ պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։ Այս ընթացքում հանրությունը համբերատար սպասել է ԿԳՄՍՆ կողմից հրատապ քայլերին: Մինչդեռ, ինչպես երևում է, նախարար Ժաննան մտադիր չէ նահանջել: Բողոքի ակցիայի նախաձեռնողները նշել են, որ ի շահ ապագա սերնդի՝ դիմելու են համարժեք միջոցների,  նախարարի հրաժարականն անխուսափելի է:

Նշենք, որ ավելի վաղ, դեռ աշնանը <<Գործընթաց>> թերթում վերլուծական հոդված էինք հրապարակել նշյալ թեմայով: Վերոնշված գրքում տեղ գտած ամենաակնառու խեղաթյուրումներից է Տիգրան Մեծի կայսրության Ք. ա. 80 թ-ի քարտեզը, որը փոխանակ տվյալ ժամանակաշրջանի առկա սահմաններն արտացոլելու, երբ Ծովից ծով Հայաստանի մաս էր Արցախը, այն արհեստական դուրս է թողնվել Տիգրան Մեծի կայսրությունից և ներառվել Ադրբեջանի կազմ, մինչդեռ անգամ ըստ ՄԱԿ-ի գործող բանաձևերի՝ Արցախը չի համարվում Ադրբեջանի մաս, այլ պատկերացվում է միջանկյալ կարգավիճակով: Մասնագետներն ահազանգում են, որ այս դասագրքում աղավաղված են գրեթե բոլոր քարտեզները:   

Ակնհայտ է, որ դասագրքի հեղինակը ջանք չի խնայել հոգեբանական ինքնախաբկանքով մխիթարելու Փաշինյանի վարչախմբին և նպաստելու նրանց ապիկարությունը քողարկող կեղծ թեզերի տարածմանը, թե իբր, ով էլ լիներ, հանձնելու էր Արցախը:…Իրականում Տիգրան Մեծն այդ ձեռքբերումներին հասել է՝ տիրապետելով ռազմական գործին, ոչ թե Ալիևի պես մի խումբ պետությունների հետ խմբային հարձակմամբ, հետն էլ վարձու ահաբեկիչներով գրոհել մի փոքր պետության՝ Արցախի դեմ ու 30 տարուց ավել արյուն հեղել, վերջում էլ իր իշխանությունը չընդունող բնիկ ժողովրդին բռնի տեղահանել՝ տարածքն իրենով անելու համար: Տիգրան Մեծի գրաված տարածքների ժողովուրդները նրան հոժարակամ են ընդունել և անգամ շնորհել Արքայից Արքա տիտղոսը: Մեր օրերում ոտքերը հազիվ քարշ տվող Էրդողանն ու նապաստակի դունչը ծամածռող Ալիևը խուսափում են հաճախ արտերկիր մեկնել՝ վախենալով Սփյուռքի արդար դատաստանից:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում